Ռոբերտո Ֆիրմինոն իր ծառայություններն է առաջարկել իսպանական գրանդին

«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն իր ծառայություններն է առաջարկել «Բարսելոնային», հայտնում է Sky Sports-ը:

31-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը այս ամառ ազատ գործակալի կարգավիճակով կլքի «Լիվերպուլը»։ Կատալոնացիները կարող են անվճար ձեռք բերել հարձակվողին։

Ֆիրմինոն «Լիվերպուլում» հանդես է գալիս 2015 թվականի ամառվանից։ Բրազիլացիների տրանսֆերային արժեքը գնահատվում է 22 միլիոն եվրո։