Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին հեթ-տրիկի հեղինակ է դարձել երեկ կայացած Կյուրասաոյի ընտրանու դեմ խաղում (7:0): Այս գոլերը օգնեցին նրան հատել 100 գոլի սահմանագիծն ազգային թիմի կազմում: Մեսսին հավաքականում խփած 102 գոլ ունի:
Նախկինում ազգային հավաքականի կազմում 100 գոլ էին խփել միայն պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն (122) և իրանցի Ալի Դաեին:
Այդ խաղում աչքի են ընկել նաև Նիկո Գոնսալեսը (23), Էնցո Ֆերնանդեսը (35), Անխել դի Մարիան (78, 11 մետրանոցից) և Գոնսալո Մոնտիելը (87):