Լիոնել Մեսսին, հանուն «Բարսելոնա» վերադառնալու, պատրաստ է աշխատավարձի զգալի կրճատման

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին պատրաստ է աշխատավարձի զգալի կրճատումների գնալ «Բարսելոնա» վերադառնալու համար, հայտնում է ինսայդեր Ժերար Ռոմերոն:

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը փարիզեցիների հետ և ակտիվորեն բանակցում է «Բարսելոնայի» ղեկավարության հետ։

Նշենք, որ 35-ամյա հարձակվողը կատալոնական ակումբում հանդես է եկել 2005-ից 2021 թվականներին։

Կատալոնական թիմի կազմում նա անցկացրել է 778 հանդիպում, դարձել 672 գոլի և 303 գոլային փոխանցման հեղինակ։

Այս մրցաշրջանում նա փարիզցիների կազմում անցկացրել է 32 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։