Անտոնիո Կոնտեն կարող է թոփ հավաքական գլխավորել

Վերջերս Լոնդոնի «Թոթենհեմի» գլխավոր մարզիչի պաշտոնը լքած Անտոնիո Կոնտեն կարող է գլխավորել Իտալիայի ազգային հավաքականը, գրում է Get Football News Italy-ն:

Աղբյուրի հավաստմամբ՝ Իտալիայի հավաքականի ներկայիս մարզիչ Ռոբերտո Մանչինին մոտ է ՊՍԺ-ն գլխավորելուն:

Հիշեցնենք, որ 53-ամյա Կոնտեն Իտալիայի հավաքականը գլխավորել էր 2014-2016 թվականներին: