Վիկտոր Լինդելոֆը պատրաստ է տեղափոխվել Ա Սերիա

«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Վիկտոր Լինդելոֆը պատրաստ է տեղափոխվել Միլանի «Ինտեր»։

Իտալական ակումբը հունվարին արդեն հետաքրքրություն է ցուցաբերել շվեդ ֆուտբոլիստի նկատմամբ, սակայն Էրիկ տեն Հագը արգելափակել է տրանսֆերը։

Լինդելոֆը, խոստովանել է, որ ցանկանում է շատ ավելի հաճախ խաղալ, ուստի պատրաստ է հեռանալ։

Իրենց հերթին «ներաձուրիները» փոխարինող են փնտրում Միլան Շկրինյարին, ով կլքի թիմը մրցաշրջանի ավարտից հետո:

Ընթացիկ մրցաշրջանում Վիկտոր Լինդելոֆը մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» 21 հանդիպման։ Նրա տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 15 միլիոն եվրո։