Ալեքս Ֆերգյուսոն. «Սա մեծ պատիվ է ինձ համար»

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն արձագանքել է Պրեմիեր լիգայի Փառքի սրահում ընդգրկվելու փաստին:

«Շատ ուրախ եմ Փառքի սրահում հայտնվելու համար: Սա մեծ պատիվ է ինձ համար։ Բայց սա միայն իմ արժանիքը չէ։ Ես ճանաչում ստացա ակումբի անձնակազմի ու ֆուտբոլիստների շնորհիվ։

Վենգե՞րը։ Արսենը Փառքի սրահի շատ արժանի թեկնածու է. Նա անհավատալի կերպով փոխակերպեց «Արսենալին»»,- Ֆերգյուսոնի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։