Ն’Գոլո Կանտեն կարող է տեղափոխվել ՊՍԺ

«Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն կարող է հեռանալ ակումբից, հայտնում է 90min-ը:

Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ի ղեկավարները նույնպես մշտական ​​կապի մեջ են ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։

Նշվում է , որ հնարավոր գործարքի ֆինանսական պայմանների մասին ոչինչ չի հաղորդվում։

Հիշեցնենք, որ նախկինում Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը հանդես է եկել նաև «Լեսթերի» կազմում, որի հետ դարձել է ԱՊԼ-ի չեմպիոն 2016 թվականին, երբ ակումբը գլխավորում էր Կլաուդիո Ռանիերին։