«Լիվերպուլը» ցանկանում է Դորտմունդի «Բորուսիայից» գնել Ջուդ Բելինգհեմին։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, գերմանական ակումբը 19-ամյա կիսապաշտպանի համար ցանկանում է ստանալ մոտ 150 մլն եվրո։ Բելինգհեմը «Լիվերպուլի» գլխավոր նպատակն է ամռանը, քանի որ ակումբը ձգտում է վերականգնել իր կիսապաշտպանությունը:
Յուրգեն Կլոպը տպավորված է Ջուդով: «Լիվերպուլի» մարզիչը նախընտրում է մեծ ծախսեր կատարել նրա վրա, նույնիսկ եթե նույն գումարով ակումբը կարողանա ձեռք բերել երկու այլ կիսապաշտպանների:
Բելինգհեմը Կլոպի և «Լիվերպուլի» մեծ երկրպագու է։ Մի քանի աղբյուրներ պնդում են, որ այս մրցաշրջանում ակումբի թույլ արդյունքները չեն ազդում ֆուտբոլիստի կարծիքի վրա։
Բելինգհեմը շատ խելացի է, ուստի նա կմտածի երկարաժամկետ հեռանկարի մասին։ Ջուդի համար շատ կարևոր է չսխալվել ակումբի ընտրության հարցում։ Դրա համար նա պատրաստ է մեկ տարի անցկացնել առանց Չեմպիոնների լիգայի։
«Լիվերպուլի» մեկ այլ հնարավոր առավելություն անգլիացու համար պայքարում կարող է լինել Կլոպի լավ հարաբերությունները Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Քանի որ մարզական տնօրեն Ջուլիան Ուարդը հեռանում է ակումբից մրցաշրջանի վերջում, մենեջերի դերը Բելինգհեմի բանակցություններում կարող է վճռորոշ լինել:
Բանակցությունների ընթացքին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ ամեն ինչ կախված է «Լիվերպուլից»։