Էրլինգ Հոլանդը կարող է դառնալ «Մանչեսթեր Սիթիի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է երկարաձգել հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ պայմանագիրը բարելավված պայմաններով։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ թիմը ցանկանում են նորվեգացուն նոր պայմանագիր առաջարկել մինչև 2028 թվականը։ Եթե ​​ֆուտբոլիստը ստորագրի պայմանագիրը, ապա աշխատավարձը կկազմի շաբաթական 570 հազար եվրո։ Այսպիսով, հարձակվողը կդառնա «Մանչեսթեր Սիթիի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։

Էրլինգ Հոլանդի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Մադրիդի «Ռեալն» ու ՊՍԺ-ն, սակայն բրիտանացիները ցանկանում են պահել ֆուտբոլիստին։ 22-ամյա հարձակվողի տարեկան աշխատավարձը կկազմի 29,5 մլն եվրո։