«Բավարիայի» ֆուտբոլիստները կիսվել են Յուլիան Նագելսմանի` ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու վերաբերյալ իրենց վերաբերմունքի շուրջ, հայտնում է Bild-ը:
Աղբյուրի համաձայն՝ 35-ամյա գերմանացու հեռացմանը աջակցել են բազմաթիվ ֆուտբոլիստներ։ Նրանց թվում են Մանուել Նոյերը, Ժոաու Կանսելուն, Սերժ Գնաբրին, Սադիո Մանեն և Ջամալ Մուսիալան։
Միաժամանակ Նագելսմանի հեռանալուն դեմ են արտահայտվել Ջոշուա Կիմմիխը, Մատեյս դե Լիգտը, Դեյոտ Ուպամեկանոն, Լեոն Գորեցկան և Բանջամին Պավարը։
Մարտի 24-ին «Բավարիան» հայտարարեց Նագելսմանին աշխատանքից հեռացնելու և Թոմաս Տուխելին ակումբի նոր գլխավոր մարզիչ նշանակելու մասին։