Կառլո Անչելոտտիի ապագայից նոր տեղեկություն կա

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կարող է պահպանել իր պաշտոնը մինչև պայմանագրի ավարտը, հայտնում է Marca-ն։

Նշվում է, որ սերուցքայինների ղեկավարությունը Անչելոտտիին հաջորդ մրցաշրջանում թիմը գլխավորելու իդեալական թեկնածու է համարում։

Նաև պնդում են, որ ակումբը մտադիր չէ լրջորեն ամրապնդվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Սա չի նշանակում, որ «Ռեալն» իր առջև նպատակ չի դրի նվաճել բոլոր տիտղոսները։