Անգլիայի Պրեմիեր Լիգայի փառքի սրահը կհամալրվի

Անգլիայի Պրեմիեր Լիգայի փառքի սրահը շուտով կհամալրվի հինգ նոր անդամներով։

Փառքի սրահում ընդգրկվելու համար երեք թեկնածուները կընտրվեն երկրպագուների քվեարկության, ինչպես նաև փորձագետների և Փառքի սրահի ներկայիս անդամների քվեարկության արդյունքում: Նրանց անունները հայտնի կդառնան մայիսի 3-ին։

Փառքի սրահը բացվել է 2021 թվականին։ Նրա առաջին անդամներն էին Թիերի Անրին, Ալան Շիրերը, Դեյվիդ Բեքհեմը, Դենիս Բերգկամպը, Էրիկ Կանտոնան, Ռոյ Քինը, Ֆրենկ Լեմպարդը և Սթիվեն Ջերարդը։ 2022 թվականին Ուեյն Ռունին, Պատրիկ Վիեյրան, Սերխիո Ագուերոն, Դիդյե Դրոգբան, Վենսան Կոմպանին, Պիտեր Շմեյխելը, Փոլ Սքոուլզը և Յան Ռայթը նույնպես ընդգրկվել են Փառքի սրահում։