Սամուել Ումտիտին պատրաստ է վերադառնալ «Բարսելոնա»

«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին ցանկանում է կարիերան շարունակել կատալոնական ակումբում, հայտնում է Sport.es-ը։ 29-ամյա ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով անցկացնում է «Լեչեում»:

Աղբյուրի համաձայն, նա ուրախ կլինի վերադառնալ կատալոնական ակումբ և առաջարկի իր թեկնածությունը, եթե «Բարսելոնան» չկարողանա այլ ֆուտբոլիստների հետ պայմանագիր կնքել ֆինանսական խնդիրների պատճառով:

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականը։