«Միլանը» ամռանը նորեկ կունենա

«Միլանը» պայմանագիր է կնքել «Ատալանտայի» դարպասապահ Մարկո Սպորտիելոյի հետ։

Ըստ Tuttomercatoweb-ի, նա  կմիանա «ռոսոներիներին» հաջորդ հունիսին,  Սպորտիելլոյի պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված կլինի չորս տարով:

2022/23 մրցաշրջանում Սպորտիելոն Ա Սերիայում անցկացրել է 7 հանդիպում՝ դրանցում բաց թողնելով 9 գոլ։