Հայտնի է, թե որքան կվաստակի Թոմաս Տուխելը «Բավարիայում»

Մյունխենի «Բավարիայի» նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը տարեկան կվաստակի 10-12 միլիոն եվրո, հայտնում է Bild-ը։

Աղբյուրի համաձայն՝ 49-ամյա գերմանացի մասնագետը «Չելսիում» վաստակել է 15 միլիոն եվրո։

Նշենք, որ Տուխելը մյունխենցիների հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականի ամառ։