«Բարսելոնան» հարձակվող է փնտրում

Կատալոնական «Բարսելոնան» հարձակվող է փնտրում, ով կօգնի թիմի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն, հայտնում է Goal-ը։

Աղբյուրի համաձայն՝ ակումբի ուշադրության կենտրոնում երկու հարձակվող կա: Խոսքը «Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյի և «Բենֆիկայում» հանդես եկող Գոնկալո Ռամոսի մասին է։

Հարկ է նշել, որ բրազիլացու տրանսֆերը կլինի անվճար, քանի որ նրա պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է առաջիկա ամռանը։ Ինչ վերաբերում է Ռամոսին, ապա նրա շուկայական արժեքը գնահատվում է 40 մլն եվրո։

Նշենք, որ Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի արդյունքներով «Բարսելոնան» Լա Լիգայում առաջատարն է՝ մոտակա հետապնդողից առաջ անցնելով 12 միավորով։