Լա Լիգան կարող է ՖԻՖԱ-ին բողոք ներկայացնել «Բարսելոնայի» դեմ

Լա Լիգան կարող է «Բարսելոնայի» դեմ բողոք ուղարկել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիա (ՖԻՖԱ), հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ լիգայի ղեկավարությունը դիտարկում է ՖԻՖԱ-ին դիմելու հնարավորությունը՝ կատալոնացիների կողմից մրցավարական կոմիտեի փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեիրային վճարումների դեպքում։

Ազգային լիգաները ՖԻՖԱ-ի հետ անմիջական կապ չունեն, սակայն Լա Լիգան պատրաստ է շուտով նյութեր փոխանցելու միջոց գտնել, եթե Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան հոգ չի տանում դրա մասին։ «Բարսելոնան» այս դեպքում կարող է բախվել միավորների նվազեցման կամ ավելի ցածր մակարդակի դիվիզիոն իջեցնելու հետ:

Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն հայտարարել էր Նեգրեիրային «Բարսելոնայի» վճարումների հետ կապված կոռուպցիոն սկանդալի հետաքննություն սկսելու մասին։

Փետրվարի 15-ին հաղորդվում էր, որ Բարսելոնան 1,4 մլն եվրո է վճարել Նեգրեիրային պատկանող DASNIL 95-ին, ով այդ ժամանակ զբաղեցնում էր Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի մրցավարների տեխնիկական կոմիտեի փոխնախագահը։