Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է վերադառնալ «Բարսելոնա»

«Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է վերադառնալ «Բարսելոնա», հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա գաբոնցին ակնկալում է վերադառնալ իսպանական թիմ այն ​​պատճառով, որ լոնդոնյան ակումբն այլևս հույս չունի ֆուտբոլիստի վրա։ Միաժամանակ «Բարսելոնան» ֆինանսական դժվարություններ ունի, ինչը կարող է բարդացնել տրանսֆերը։

Օբամեյանգը «Բարսելոնայում» խաղացել է 2022 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր, նախքան «Չելսի» տեղափոխվելը։

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը լոնդոնյան թիմի կազմում անցկացրած 18 խաղում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։