«Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն տրանսֆերային նպատակ ունեն

«Մանչեսթեր Սիթին» և «Պարի Սեն Ժերմենը» ցանկանում են ձեռք բերել «Հայդուկի» պաշտպան Լուկա Վուշկովիչին, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ ԱՊԼի ևս մի քանի ակումբներ պատրաստ են միանալ խորվաթ պաշտպանի համար մղվող պայքարին:

Նշենք, որ Վուշկովիչն իր նորամուտը «Հայդուկի» կազմում նշել է այս տարվա փետրվարին, երբ նա ընդամենը 16 տարեկան էր։ Այդ ժամանակից ի վեր նա ակումբի կազմում անցկացրել է 5 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։