Թոմաս Տուխելը դեռ կարող է վերադառնալ ՊՍԺ

Գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը դեռ կարող է վերադառնալ «Պարի Սեն Ժերմեն»:

Մասնագետն առանց աշխատանքի է մնացել Լոնդոնի «Չելսիից» հեռացվելուց հետո, որը տեղի է ունեցել անցյալ տարվա սեպտեմբերի սկզբին։ Մամուլի վերջին հայտարարությունների համաձայն՝ Տուխելի գլխավոր հավակնորդը Մադրիդի «Ռեալն» է, որը փոխարինող է փնտրում Կառլո Անչելոտտիին, սակայն ՊՍԺ-ն նույնպես հավակնում է գերմանացուն։ Լրագրող Ֆաբրիս Հոքինսի խոսքով՝ Փարիզի ղեկավարությունն ուշադիր հետևում է իրավիճակին։

Թոմաս Տուխելը ՊՍԺ-ում աշխատել է 2018 թվականի ամառից մինչև 2020 թվականի դեկտեմբերը, որի գլխավորությամբ թիմը հասել է Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, որտեղ պարտվել է «Բավարիային»։