«Չելսիի» հարձակվող Կայ Հավերցը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբի ղեկավարությունը գերմանացուն իդեալական ձեռքբերում է համարում։
Մադրիդի «Ռեալը» տպավորված է, որ Հավերցը կարող է խաղալ մի քանի դիրքերում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնյան թիմը նախատեսում է ամռանը մաքրել կազմը և վաճառել առնվազն 11 ֆուտբոլիստի։
23-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը:
Այս մրցաշրջանում նա «կապտանռնագույնների» կազմում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Ֆուտբոլիստի արժեքը Transfermarkt պորտալի համաձայն գնահատվում է 60 միլիոն եվրո։