Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով

«Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը պատրաստվում է հեռանալ ակումբից ազատ գործակալի կարգավիճակով։

Ֆուտբոլիստը դժգոհ է լոնդոնյան ակումբում իր դիրքից, ինչպես նաև չի թաքցնում «Բարսելոնա» վերադառնալու իր մտադրությունը։ Գաբոնցին այցելել է կատալոնական թիմի հանդերձարան վերջին Էլ-Կլասիկոյից հետո, որում Չավի թիմը հաղթել է 2։1 հաշվով։

Ինչպես հաղորդում է Sport-ը, «Չելսին» լրջորեն դիտարկում է Օբամեյանգի հետ պայմանագիրը վաղաժամկետ խզելու հնարավորությունը, քանի որ նա հետաքրքրված չէ ակումբում հետագա ելույթներով։

Նշենք, որ Պյեր-Էմերիկ Օբամեյանգի պայմանագիրը նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։