«Նապոլին» սահմանել է Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային արժեքը

«Նապոլին» պատրաստվում է վաճառել թիմի հարձակվող Վիկտոր Օսիմհենին մոտ 150 միլիոն եվրոյով, հայտնում է Foot Mercato-ն:

Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն ակտիվորեն աշխատում է 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վրա։ Նրանով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»։

Այս մրցաշրջանում նիգերիացի ֆուտբոլիստը «Նապոլիի» կազմում անցկացրել է 29 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 25 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 100 միլիոն եվրո։