«Չելսին» կարող է խզել պայմանագիրը թիմի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հետ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբն այլևս հույսը չի դնում 33-ամյա գաբոնցու վրա և ցանկանում է բաժանվել նրանից։
Օբամեյանգը «Չելսի» է տեղափոխվել «Բարսելոնայից» 2022 թվականի սեպտեմբերին։ Այս մրցաշրջանում հարձակվողը լոնդոնյան թիմի կազմում անցկացրած 18 խաղում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։