Չավին երջանիկ է «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» ղեկավարությունը ծրագրում է շուտով նոր պայմանագիր առաջարկել կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավիին, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ մասնագետը երջանիկ է թիմում և պատրաստ է ընդունել առաջարկը։

Նշենք, որ 43-ամյա Չավիի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։