«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մոտ ժամանակներս կարող է լքել իր պաշտոնը, հայտնում է Goal-ը։
Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբի ղեկավարությունը դժգոհ է Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում թիմի ցուցադրած արդյունքներից։
Եթե ընթացիկ վիճակահանության արդյունքներով «Միլանը» չհասնի Չեմպիոնների Լիգայի ուղեգիր, ապա 57-ամյա մասնագետը կարող է հեռացվել աշխատանքից։
Պիոլին «Միլանը» գլխավորել է 2019 թվականի հոկտեմբերին։ Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի ամռանը։