Ռոմելու Լուկակուն կարող է տեղափոխվել «Աստոն Վիլլա»

«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող է կարիերան շարունակել «Աստոն Վիլլայում», հայտնում է Fichajes-ը։

Բելգիացին իտալական ակումբում հանդես է գալիս վարձավճարով «Չելսիից» մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։

Աղբյուրի համաձայն՝ «Ասթոն Վիլայի» ղեկավարությունը հարձակվողին տեսնում է թիմի առաջատարի դերում և ծրագրում է նոր նախագիծ կառուցել ֆուտբոլիստի շուրջ։

Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա բելգիացին «Ինտերի» կազմում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։