Մադրիդի «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկուներից մեկը կարող է գլխավորել թիմը

Մադրիդի «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկուներից մեկը՝ Ռաուլ Գոնսալեսը պատրաստ կլինի գլխավորել թիմը Կարլո Անչելոտտիի հեռանալու դեպքում։ Այս մասին հայտնում է իսպանական Marca-ն։

Այս պահին Ռաուլը գլխավորում է «Կաստիլյան», որտեղ բավականին լավ արդյունքներ է ցույց տալիս։

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է Գոնսալեսին թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակելու տարբերակը։

Ի թիվս այլ բաների, Մադրիդի «Ռեալը» տարբերակներ է դիտարկում նաև այլ մարզիչների հետ:

Ղեկավարության շորթ – լիստում  ընդգրկված են այնպիսի մասնագետներ, ինչպիսիք են Թոմաս Տուխելը և Մաուրիսիո Պոչետինոն։

Ակումբը հաղթական մտածելակերպով մարզիչ է փնտրում։