Սթիվեն Ջերարդը կրկին կարող է աշխատանքի անցնել ԱՊԼ-ում

«Ռեյնջերսի» և «Աստոն Վիլլայի» նախկին գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը պատրաստվում է գլխավորել «Քրիսթալ Փելասը», հայտնում է Daily Record-ը:

Հայտնի դարձավ, որ «Արծիվների» նախկին մարզիչ Պատրիկ Վիեյրան հեռացվել է աշխատանքից։ Նա թիմի հետ աշխատում է 2021 թվականի ամառվանից:

Աղբյուրի համաձայն՝ Ջերարդը գլխավոր հավակնորդներից է, քանի որ ակումբի ղեկավարության կարծիքով նրա խաղաոճը համապատասխանում է թիմին։

Նշենք, որ «Քրիսթալ Փելասը» 28 տուրից հետո 27 միավորով 12-րդն է Պրեմիեր Լիգայում։