«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն ասել է, որ կատալոնական ակումբում բոլորը սպասում են հարձակվող Լիոնել Մեսսիի վերադարձին։
Մեսսիի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է հունիսին, և թեև համաձայնագրում կետ կա համագործակցությունը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու մասին, մեծ է հավանականությունը, որ Լեոն կլքի փարիզյան ակումբը։ Ակումբի երկրպագուները դժգոհ են արգենտինացուց։
«Հուսով եմ, որ Մեսսին կվերադառնա «Բարսելոնա». Մենք սպասում ենք նրան»,-ասել է Ռոբերտոն: