Նաիր Տիկնիզյանը հայկական անձնագիր է ստացել

Հայաստանի ազգային հավաքականի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ պաշտպան Նաիր Տիկնիզյանը հայկական անձնագիր է ստացել։

«Այո, Տիկնիզյանը ստացել է հայկական անձնագիր»,- «Սպորտ Էքսպրեսսին»-ին հայտնել են ազգային հավաքականի մամուլի ծառայությունից։

23-ամյա պաշտպանը հրավիրվել է Հայաստանի հավաքական մարտի 25-ին կայանալիք Եվրո-2024-ի ընտրական փուլի Թուրքիայի դեմ հանդիպմանը։

Մինչ այդ Տիկնիզյանը հանդես է եկել Ռուսաստանի երիտասարդական հավաքականում։

Այս մրցաշրջանում Տիկնիզյանը Ռուսաստանի առաջնությունում անցկացրել է 20 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։