Լաուտարո Մարտինեսը կարող է կարիերան շարունակել Բունդեսլիգայում

Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է «Ինտերի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսի ծառայություններով, հայտնում է Inter Live-ը։

Աղբյուրի համաձայն, «Բավարիան» ամռանը կդիմի «Ինտերի» ղեկավարությանը՝ ֆուտբոլիստին ձեռք բերելու նպատակով։

Նշենք, որ Լաուտարո Մարտինեսին ձեռք բերելու ցանկություն ունեն նաև անգլիական ևս 3 թիմեր՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «Թոթենհեմը» և «Նյուքասլը»։