Ժոան Լապորտան ակտիվորեն աշխատում է Լիոնել Մեսսիին թիմ վերադարձնելու ուղղությամբ

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է վերադառնալ «Բարսելոնա», հայտնում է Goal-ը։

Աղբյուրի համաձայն՝ արգենտինացին մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը փարիզյան ակումբի հետ։

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ակտիվ աշխատանք է սկսել արգենտինացու վերադարձի ուղղությամբ՝ ՊՍԺ-ի Չեմպիոնների Լիգայից դուրս մնալուց հետո։

Նշենք, որ 35-ամյա հարձակվողը կատալոնական ակումբում հանդես է եկել 2005-ից 2021 թվականներին։ Կատալոնական թիմի կազմում նա անցկացրել է 778 հանդիպում, դարձել 672 գոլի և 303 գոլային փոխանցման հեղինակ։