Ֆաբրիցիո Ռոմանոն խոսել է Ֆաբիո Կարվալյոյի ապագայի մասին

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբիո Կարվալյոն հաջորդ մրցաշրջանում կարող է վարձավճարով հեռանալ թիմից։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

20-ամյա Ֆաբիոն «Լիվերպուլ» է տեղափոխվել անցած ամառ «Ֆուլհեմից»: Սկզբում պորտուգալացին տեղ էր գտնում թիմի մեկնարկային կազմում ու նույնիսկ կարողացավ երկու գոլ խփել Անգլիայի Պրեմիեր Լիգայում։ Սակայն մրցաշրջանի երկրորդ կեսում երիտասարդ Ֆաբիոն շատ հազվադեպ է խաղադաշտ դուրս գալիս։