Հայաստանի հավաքականի մարզումից հետո «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ստացավ 2022թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, որը նրան հանձնեց ՀՖՖ-ի նախագահ Արմեն Մելիքբեկյանը։
Հայաստանի ազգային հավաքականի 22-ամյա կիսապաշտպանը հավաքել էր 76 միավոր: Սպերցյանն առաջին անգամ արժանացավ տարվա լավագույնի կոչմանը:
Երկրորդ տեղում Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն էր, ով հավաքել էր 74 միավոր։
20 միավորով երրորդ տեղը զբաղեցրեց Հայաստանի ազգային հավաքականի և Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը: