«Թոթենհեմը» մտադիր չէ բաժանվել Հարի Քեյնից

«Թոթենհեմը» մտադիր չէ վաճառել Հարի Քեյնին, չնայած նրա գործող պայմանագրի ավարտին, հայտնում է AS-ը:

29-ամյա հարձակվողի պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է 2023/24 մրցաշրջանի ավարտին։

Չնայած դրան, լոնդոնցիները մտադիր չեն բաժանվել Քեյնից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, նույնիսկ եթե նա նոր պայմանագիր չկնքի ակումբի հետ։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 90 միլիոն եվրո: