ՊՍԺ-ն պատրաստ է խոշոր գումար վճարել «Մանչեսթեր Սիթիի» առաջատարի տրասֆերի համար

ՊՍԺ-ն պատրաստ է խոշոր գումար վճարել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերի համար։ հայտնում է Marca-ն։

Մադրիդի «Ռեալը» շարունակում է աշխատել փարիզցիների հարձակվող Կիլիան Մբապպեի տրանսֆերի վրա՝ միաժամանակ ՊՍԺ -ն նրան ցանկանում է փոխարինել թիմ հրավիրելով Հոլանդին։

Ըստ աղբյուրի՝ ՊՍԺ-ն պատրաստ է Հոլանդի համար վճարել մոտ 200 միլիոն եվրո, ինչն իր հերթին կարող է ազդել ակումբում Լիոնել Մեսսիի, Նեյմարի և Սերխիո Ռամոսի ապագայի վրա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողի 200 մլն եվրո հրաժարագինը կակտիվանա ոչ թե 2024 թվականի, այլ 2025 թվականի ամռանը։