Լոնդոնի «Չելսին» կարող է պայմանագիր կնքել կամերունցի դարպասապահի հետ

Լոնդոնի «Չելսին» կարող է պայմանագիր կնքել կամերունցի դարպասապահ Անդրե Օնանայի հետ, ով Իտալիայի առաջնությունում հանդես է գալիս Միլանի «Ինտերում» գրում է Todofichajes-ը։

26-ամյա աֆրիկացու տեղափոխության դիմաց որպես փոխհատուցում «Ինտերին» կարող է առաջարկվել դարպասապահ Էդուար Մենդիի տրանսֆերը։

Օնանան միլանյան ակումբին միացավ Ամստերդամի «Այաքսից» անցած ամառ  Նա պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականը։

Այս մրցաշրջանում Անդրեն Ա Սերիայում անցկացրել է 16 հանդիպում և բաց թողել 14 գոլ։