Ռոմելու Լուկակուն՝ Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Ինտերում», այս ամառ կարող է հայտնվել Մադրիդի «Ռեալում», հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ տեղափոխությունը տեղի կունենա լիարժեք տրանսֆերի տեսքով։

Ընթացիկ մրցաշրջանում Լուկակուն Ա Սերիայում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։