Մարկ-Անդրե տեր Շտեգեն. «Բոլորը ուրախանում են, երբ լսում են, որ նրա անունը կապվում է «Բարսայի» հետ»

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը կարծիք է հայտնել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ կատալոնական ակումբ հնարավոր վերադարձի մասին։

«Եթե նա չտեղափոխվի այստեղ, դա վատ կլինի, քանի որ Մեսսին այստեղ անցկացրած տարիների ընթացքում մեծ հաջողությունների է հասել, և բոլորն ուրախանում են, երբ լսում են, որ նրա անունը կապվում է «Բարսելոնայի» հետ»,- Տեր Շտեգենի խոսքերն է մեջբերում Som I Serem FCB-ն։

Այս պահին 35-ամյա Մեսսին պաշտպանում է ՊՍԺ-ի գույները։ Արգենտինացու գործող պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ հաշվարկված է մինչև այս տարվա ամառ։