«Յուվենտուսը» տրանսֆերային թիրախ ունի

«Ատալանտայի» հարձակվող Ռասմուս Հոյլունդը կարող է կարիերան շարունակել իտալական մեկ այլ ակումբում, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ նրա ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»։ Ակումբի ղեկավարությունը դանիացուն դիտարկում են որպես սերբ հարձակվող Դուշան Վլահովիչին փոխարինող։

Բացի թուրինյան գրանդից, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են ԱՊԼ-ի երկու բարձրակարգ ակումբներ՝ «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: