Բենժամին Պավարը խոսել է ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների մասին

«Բավարիայի» պաշտպան Բենժամին Պավարը խոսել է ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների մասին։ Հաղորդվում էր, որ 26-ամյա ֆուտբոլիստն ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը։

«Այժմ ես կենտրոնացած եմ իմ ելույթներով թիմին օգնելու վրա։ Ցանկանում եմ որքան հնարավոր է շատ գավաթներ նվաճել ակումբի հետ։ Նոր պայմանագիրը կքնարկենք ղեկավարության հետ ամռանը»,- Պավարի խոսքերը մեջբերում է լրագրող Քրիստիան Ֆալկը։

Նշենք, որ Բունդեսլիգայի վերջին տուրում Պավարը դուբլի հեղինակ դարձավ «Աուգսբուրգի» դեմ խաղում։ Ֆրանսիացին երեք գոլ և մեկ գոլային փոխանցում է կատարել այս մրցաշրջանում։