Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր Լիգա, որտեղ նախկինում հանդես է եկել «Չելսիում»։
Ինչպես տեղեկացնում է Fichajes-ը, 32-ամյա բելգիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»: «Զինագործները» պլանավորում են ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ բանակցել ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։
Ազարի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 7,5 միլիոն եվրո։