Ռոդրիգո դե Պաուլն խորհուրդ է տվել Լիոնել Մեսսիին

«Ատլետիկոյի» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պոուլն առաջարկել է «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսիին միանալ մադրիդյան ակումբին։

Ֆուտբոլիստները միասին հանդես են գալիս Արգենտինայի հավաքականում։

«Մեսսին կասկածո՞ւմ է ՊՍԺ-ի հետ պայմանագրի երկարաձգման հարցում: Դե, նա պետք է գնա «Ատլետիկո»: — ասել է նա:

35-ամյա արգենտինացին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։ Այս մրցաշրջանի վերջում ավարտվում է նրա պայմանագիրը փարիզցիների հետ։

Լիգա 1-ի ընթացիկ խաղարկությունում Մեսսին անցկացրել է 22 հանդիպում, դարձել 13 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։