Լիոնել Մեսսին ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»

ՊՍԺի հարձակվող Լիոնել Մեսսին և «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հեռախոսազրույց են ունեցել։

Լրագրող Ժոան Ֆոնտեսի խոսքով՝ Լապորտան զանգահարել է Մեսսիին և ներողություն խնդրել արգենտինացու պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակի համար, որի պատճառով նա մեկնել է ՊՍԺ։ 35-ամյա ֆուտբոլիստը շատ գոհ է մնացել ներողությունից և նախագահին ասել է, որ երազում է վերադառնալ «Բարսելոնա»։

Աղբյուրի համաձայն՝ Մեսսին սպասում է, որ կատալոնական ակումբը առաջ ընթանա և իրեն պայմանագիր առաջարկի։ Գլխավոր մարզիչ Չավին ցանկանում է պայմանագիր կնքել նրա հետ, իսկ հարձակվողի կինը՝ Անտոնելան և երեխաները ցանկանում են վերադառնալ «Բարսելոնա»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 35-ամյա ֆուտբոլիստն ու ՊՍԺն չեն կարողացել պայմանավորվել նոր պայմանագրով ֆուտբոլիստի աշխատավարձի հարցում։

Արգենտինացու գործող համաձայնագիրը փարիզյան թիմի հետ հաշվարկված է մինչև 2023 թվականի ամառ։