Լիոնել Մեսսին Ժերար Պիկեին դավաճան է համարել

ՊՍԺի հարձակվող Լիոնել Մեսսին պատրաստ է վերադառնալ «Բարսելոնա» այն բանից հետո, երբ Ժերար Պիկեն լքեց ակումբը, հայտնում է լրագրող Ժոան Ֆոնտեսը։

Աղբյուրի համաձայն՝ Մեսսիի և Պիկեի հարաբերությունները վատացել են մինչ արգենտինացու ակումբը լքելը: Հարձակվողը պաշտպանին նույնիսկ դավաճան էր համարում։ Նախորդ տարեվերջին Պիկեն հայտարարեց կարիերան ավարտելու մասին և հեռացավ «Բարսելոնայից»:

Նշենք, որ Մեսսին ՊՍԺում հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։