Կալիդու Կուլիբալին կարող է վերադառնալ Իտալիայի առաջնություն

«Չելսիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին կարող է կարիերան շարունակել «Ինտերում», հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ միլանյան ակումբն ակնկալում է Միլան ՇԿրինյարին փոխարինել որակյալ կենտրոնական պաշտպանով և սենեգալցուն համարել Ա Սերիայի փորձ ունեցող իդեալական թեկնածու։

Կուլիբալին «Չելսի» է տեղափոխվել «Նապոլիից» 2022 թվականի ամռանը։ Նրա ներկայիս պայմանագիրը «արիստոկրատների» հետ հաշվարկված է մինչև 2026 թվականի հունիսը։