Թուրինի «Յուվենտուսը» փոխարինող է փնտրում թիմի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյին, հայտնում է Todofichajes-ը:
Աղբյուրի համաձայն՝ «Յուվենտուսի» ղեկավարությունը կփորձի ամռանը գնել ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատտիին։ Ֆուտբոլիստի գործակալը լավ հարաբերությունների մեջ է Թուրինի ներկայացուցիչների հետ։
Նշենք, որ ՊՍԺ-ն չի մտածում կիսապաշտպանին վաճառելու մասին: