«Մանչեսթեր Սիթին» իր պաշտոնական կայքում հայտարարել է հարձակվող Խուլիան Ալվարեսի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:
Աշխարհի չեմպիոնի նոր պայմանագիրը հաշվարկված է մինչև 2028 թվականի ամառ։
23-ամյա Ալվարեսը «Մանչեսթեր Սիթիին» միացել է անցյալ տարի «Ռիվեր Փլեյթից»:
«Քաղաքայինների» կազմում հարձակվողը անցկացրել է 33 հանդիպում, որոնցում դարձել է 10 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։