Լիոնել Մեսսին պատրաստ է վերադառնալ «Բարսելոնա»

«Պարի Սեն Ժերմենի» առաջատար Լիոնել Մեսսին պատրաստ է լքել ակումբը:

Արգենտինացին դեռ չի կարողանում համաձայնության գալ ՊՍԺ-ի հետ նոր պայմանագրի կնքման շուրջ, մինչդեռ գործող պայմանագրի ավարտին մնացել է երեք ամսից մի փոքր ավելի: «Բարսելոնան», ինչպես հայտնել ենք, ցանկանում է վերադարձնել 35-ամյա հարձակվողին,  ամեն ինչ կախված կլինի կատալոնական գրանդի ֆինանսական հնարավորություններից։

Լրագրող Ժոան Ֆոնտեսի խոսքերով՝ Մեսսին այս պահին սպասում է «Բարսելոնայի» առաջարկին։